Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:

Շնորհակալություն`
Թամարա

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

  1. Եվ աշխատանքային պաըմանագիր է պետք տնօրենի հետ (անպայման) և փոխառության պայմանագիր միանշանակ Nerses_Nersisyan շնիկ mail.ru

    0
  2. Եթե գրանցված եք որպես տնօրեն, պետք է նախ ունենաք աշխ. պայմանագիր, դա պարտադիր է, գոնե մինիմալ աշխատավարձով 46300 դրամ, հետո էլեկտրոնային տարբերակով լրացնեք անհատական հաշվի Ձևը, ապա նոր եկամտային հարկինը: Իհարկե, պետք է փոխանցեք նաև եկամտային հարկը: Իսկ փոխառության պայմանագրի կնքումը պարտադիր է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *