Հղիության և ծննդաբերության նպաստ

Շուշանիկ.

Հարգելի կոլեգաներ,
հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից):
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հղիության և ծննդաբերության նպաստ

  1. Ընդունվել է օրենք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին 27/10/2010թ: Կարդացեք, կհասկանաք:

    0
  2. Եկամտահարկի մասին օրենքի Հոդված 7.
    Եկամուտ չհամարվող տարրերը
    Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում`
    ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն վճարվող պետական նպաստները, բացառությամբ ժամանակավոր անաշխատունակության նպաստների.
    Իսկ ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքի 3րդ հոդվածի համաձայն հղիության և ծննդաբերության նպաստը համարվում է ժամանակավոր անաշխատունակության դեպք, այսինքն համարվում է եկամուտ, որն էլ պետք է հարկվի եկամտահարկով:

    0
  3. Շնորհակալություն Ձեզ, բայց չէ՞ որ ՀՀ Պետ. եկամուտների նախարարության թիվ 02/456 առ ապրիլ 16 2001թ. հրամանը “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” Հրահանգը դեռ ուժի մեջ է, իսկ վերջինիս 9-րդ հոդվածը հստակ ասում է, որ հղիության և ծննդաբերության նպաստը հարկման նպատակով եկամուտ չի համարվում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *