Հնարավոր է արդյո՞ք աշխատակցին հետ չընդունել աշխատանքի

Ռուզան.

Բարև Ձեզ: Ուզում էի իմանալ, եթե ես երեխայի խնամքի արձակուրդս վերցրել եմ 3 տարի ժամկետով և այս ամիս ավարտվում է 2 տարի ժամկետս, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, քանի որ հիմա ակտիվ աշխատանքի մեջ չենք և երկրում արտակարգ դրություն է, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված, չեն կարող հետ ընդունել​ /նշեմ, որ թեև ակտիվ աշխատանքի չենք, բայց բոլոր աշխատողները վարձատրվում են/: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է այդպիսի բան լինել, և ո՞րն է այդ հիմնավորման իրավական հիմքը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Հնարավոր է արդյո՞ք աշխատակցին հետ չընդունել աշխատանքի

  1. Հարգելի Ռուզան, ըկերությունը չի կարող չընդունել Ձեզ աշխատանքի, եթե չունի հստակ հիմնավորում: Այդ խնդիրը կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ, իսկ ֆիրմայի կողմից ներկայացված պատճառաբանությունները անհիմն են, հետևաբար պետք է պաշտոնական նամակ ուղղեք Ձեր ղեկավարությանը` նշելով աշխատանքի անցնելու օրը և ամիսը: Նրանք Ձեզ պարտավոր են պատասխանել` հիմնավորելով, թե ԱՕ որ կետով չեն կարող Ձեզ ընդունել աշխատանքի:
    Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել սոցապի թեժ գիծ:

    0
  2. Գործատուն իրավունք չունի հղիության և ծննդաբերության արձակուրդից վերադարձող ածխատողին հետ չընդունել աշխատանքի: Դուք գնացեք, դիմում գրեք, որ վերադառնում եք, եթե մերժեն, ասեք թող գրավոր մերժում տա:

    0
  3. Նախ չեն կարող չընդունել, իսկ, եթե չեն ուզում ընդունել, ապա հիմնավորումը որն է, կամ պետք է ձեզ կրճատեն, որի դեպքում նախապես պետք է ծանուցեն:

    0
  4. Չեն կարող հետ չընդունել, չընդունելու դեպքում պետք է կրճատեն, որի դեպքում նախապես ծանուցելը պարտադիր է: Դիմեք գրավոր, թող թեկուզ մերժեն:

    0
  5. Ձեզ ազատելու իրավունք չունեն, եթե անգամ ներկայացնեն գրավոր ծանուցում որոշակի ժամանակ հետո ազատելու, կարող եք բողոքարկել աշխատանքի տեսչական մարմնում:

    0
  6. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Այդ նշանակում է, որ ընթացքում կարող եք վերադառնալ աշխատանքի:

    1+
  7. Գործատուն իրավունք չունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքում գտնվող աշխատողին հետ չնդունի առանց հիմնավոր պատճառի, իսկ Ձեզ ներկայացվող պատճառները անհիմն են և անօրինական։ Գրեք դիմում, նշելով ամիս ամսաթիվը, թե երբ եք պատրաստվում դուրս գալ աշխատանքի և դրանից հետո, եթե կմերժեն՝ դիմումի վրա գործատուն պարտավոր է գրել՝ ինչ պատճառով է մերժում, դիմումի պատճեն կներկայացնեք Աշխատանքի տեսչություն։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *