28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Գայանե
Գայանե
6 տարի առաջ

+

Tigran
Tigran
6 տարի առաջ

Մնացած 4 ամսիների համար, պետք է վերցնեք արձակուրդին նախորդող 12 ամիսների գումարը` հանելով այս արձակուրդն ընդգրկող ամիսները, եթե 12 ամիս չձևավորվի, ապա էլի կհանեք այս արձակուրդի ամիսները ու փաստացի գումարը կբաժանեք փաստացի ամիսների թվի վրա:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Նախ իրեն չի հասնում այդ չորս ամիսների համար արձակուրդային, եթե ընդունվել է 2020թ հունվարին, իսկ եթե այնուամենայնիվ վճարելու եք, ապա պետք է հաշվի առնեք վերջին 12 ամիսների ստացված աշխատավարձի միջինը։

Իննա
Իննա
6 տարի առաջ

Արձակուրդային հաշվարկի համար միջին հաշվելիս դիտվում են միայն լրիվ աշխատած ամիսները։ Գնալու օրվա նախորդող ամսից հաշվարկելու եք, բացառությամբ այն ամիսը/ները/, որոնցում արձակուրդ է եղել:

Anushik
Anushik
6 տարի առաջ

Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում ՉՊԵՏՔ Է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Մարիաննա
Մարիաննա
6 տարի առաջ

Բարև Ձեզ, Գայանե։ Վերցնում եք բոլոր ամիսների ստացած աշխատավարձերը, բացի այն ամիսներից, որոնց ընթացքում նա եղել է արձակուրդում կամ անաշխատունակության նպաստ է ստացել, և բաժանում եք այդ ամիսների թվի վրա։

karine
karine
6 տարի առաջ

Հաշվարկում եք արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսներին ստացած միջին աշխատավարձը` չընդգրկելով ստացած արձակուրդային գումարը։

Gor
Gor
6 տարի առաջ

Իսկ ինչի՞ համար եք ութ ամսվա համար վճարել առանձին, նա իրավունք ուներ միանգամից ստանալ մեկ տարվա հերթական արձակուրդը, եթե այնուամենայնիվ առանձին է գնացել, միջինը անհրաժեշտ է հաշվարկել հաշվի չառնելով արձակուրդում գտնված ամիսները