Հրամանագրքի վերաբերյալ

Hasmik.

Ո՞վ կարող է ինձ հուշել: Ինչպես հասկացա ԱՕ փոփոխություններից, հրամանագիրք վարելն արդեն դառնում է պարտադիր: Մինչև այժմ հրամանագիրք չի վարվել, նոր հրամանագրքում նախկին պայմանագրերը (հրամանները) և՞ս պետք է գրանցվեն, թե միայն օգոստոսի 7-ից հետո կնքվածները: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հրամանագրքի վերաբերյալ

  1. Հարգելի Հասմիկ օգոստոսի 7-ից հետո ծագող աշխատանքային հարաբերությունների վրա է ազդում.
    «Հոդված 14. Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը
    1. Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
    Անհատական իրավական ակտ ասելով պետք է հասկանալ հրաման կամ կարգադրություն,այսինքն աշխատողի ընդունման կամ ազատման դեպքում հրաման տուր,բայց այդ հրամանները թե ոնց կհաշվառես ,հրամանագիրք կվարես թե չես վարի քո գործն է,քանի որ օրենսդրական այդպիսի պահանջ չկա,նույնն էլ վերաբերում է պայմանագրերի գրանցամատյանին:
    ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳԻՐՔ
    Հոդված 169 4.Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը
    (1694 հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-499-Ն, ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-31-Ն)

    Հոդված 169 7.Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը
    (1697 հոդվածն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-118-Ն)

    0
  2. Հարգելի Հասմիկ
    Իմ կարծիքով հրամանագրքում պետք է լրացվեն ոչ թե պայմանագրերը, այլ բոլոր իրավական ակտերը:Այդ կարգը վաղուց գործել է, և ՀՀ կառավարության 2005թ-ին հոկտեմբերի 20-ին ընդունված N 1882-Ն “Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը հաստատելու մասին որոշման մեջ կարող եք գտնել ձեր հարցի պատասխանը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *