Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 – 62 815 = 222 711, թե՞ 222 711 – 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ

  1. Եկեք դրոշմանիշային վճար դեռ մի պահեք, տարընթերցման խնդիր կա: Այո, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանակ՝ 285 526 դրամն ամբողջությամբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պետք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով, քանի որ գրանցման հայտով այն չի ներկայացվում, իսկ դրանից հետո երեխայի խնամքի արձակուրդը կներկայացնեք գրանցման հայտով։

  2. Ե՛վ մայրության նպաստից, և՛ հիվանդության նպաստից դրոշմանիշային վճար չի պահվում: Այո, ներկայացնում եք մարտի հաշվարկի մեջ, նախորդ ամիսները՝ 0:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *