Մայրության նպաստ

Armine.

Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Մայրության նպաստ

  1. Եթե ՍՊԸ-ի տնօրենն է, ապա տնօրենը համարվում է վարձու աշխատող: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

    0
  2. Դա արվում է օրենքով սահմանված կարգով, ոնց որ բոլոր վարձու աշխատողներինը, ոչ մի տարբերությամբ: Կարդացեք 2010 թվականի հոկտեմբերի 27-ին ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքը:

    0
  3. Եթե տնօրենը գրանցման հայտով ամրագրված է տնօրեն, ապա բնականաբար համարվում է վարձու աշխատող և պետք է մայրության նպաստը հաշվարկվի սովորական կամ ընդհանուր կարգով: Մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) կամ ինքը իրեն:Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:
    Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` ՀՀ պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):
    ՀՀ պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:
    Հարկային մարմինը 10 օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա գումարը կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:

    0
  4. Կազմակերպության տնօրենն ևս հանդիսանում է վարձու աշխատող և ունի մայրության նպաստի իրավունք: Մայրության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն, այնուհետև գործատուի կողմից ներկայացրած տեղեկանքի հիման վրա պետությունը փոխհատուցում է գործատուին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *