Մայրության նպաստ

Արամ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը պետք է ստանա մայրության նպաստ: Անաշխատունակության թերթիկի մեջ սկիզբը 07.08.2020թ․: Ի՞նչ պետք է անել։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Մայրության նպաստ

  1. Եթե միկրոյի դաշտում չի գործում` այդ օրից սկսած 140 օրվա համար պիտի հաշվարկի նպաստի գումարը, հարկային հաշվարկ ներկայացնի և սոցապ դիմի:

  2. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

  3. Ձեր մայրության նպաստը հաշվարկելու ու վճարելու է տարածքային սոցապ ծառայությունը՝ կենսաթոշակայինը, դիմեք քանի դեռ ուշ չէ:

  4. Մայրության նպաստը պետական նպաստի տեսակ է, որը տրվում է կանանց ժամանակավոր անաշխատունակության համար։ Ըստ հղիության և ծննդաբերության արձակուրդի ամբողջ ժամանակահատվածի համար «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի` մայրության նպաստի իրավունք ունեն անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի:

  5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:

  6. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց (անհատ ձեռնարկատեր և նոտար) նպաստը վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

  7. Մեկ օր առաջ կարող եք հայտարարություն ներկայացնել 07.08.2020-ից անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *