Մայրության նպաստ

Արամ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը պետք է ստանա մայրության նպաստ: Անաշխատունակության թերթիկի մեջ սկիզբը 07.08.2020թ․: Ի՞նչ պետք է անել։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Marine Gh
Marine Gh
5 տարի առաջ

Եթե միկրոյի դաշտում չի գործում` այդ օրից սկսած 140 օրվա համար պիտի հաշվարկի նպաստի գումարը, հարկային հաշվարկ ներկայացնի և սոցապ դիմի:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Ձեր մայրության նպաստը հաշվարկելու ու վճարելու է տարածքային սոցապ ծառայությունը՝ կենսաթոշակայինը, դիմեք քանի դեռ ուշ չէ:

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Մայրության նպաստը պետական նպաստի տեսակ է, որը տրվում է կանանց ժամանակավոր անաշխատունակության համար։ Ըստ հղիության և ծննդաբերության արձակուրդի ամբողջ ժամանակահատվածի համար «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի` մայրության նպաստի իրավունք ունեն անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին (բացառությամբ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքի) մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց (անհատ ձեռնարկատեր և նոտար) նպաստը վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Արամ
Արամ
5 տարի առաջ

Իսկ ե՞րբ պետք է դադարեցման դիմում տալ, և ի՞նչ թղթեր պետք է ներկայացնել սոցապ:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Արամ

Թղթերի ներկայացման համար զանգեք 114 կասեն:

Karine
Karine
5 տարի առաջ

Մեկ օր առաջ կարող եք հայտարարություն ներկայացնել 07.08.2020-ից անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին։