Մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար

Սոնա.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է հավաստագիր, ինչպե՞ս պետք է վճարվեն հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

2 մեկնաբանություն - “Մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար

  1. Տվյալ դեպքում հավաստագիր չի պահանջվում, անհրաժեշտ են միայն որակավորված մասնագետներ: Իսկ ինչ վերաբերում է հարկերին, Դուք կարող եք ազատորեն ընտրել Ձեր հարկատեսակը՝ շրջանառության հարկ, ավելացված արժեքի հարկ: Եթե այն մանկական սրճարան է, պետք է աշխատեք արտոնագրային հարկով մինչև 2020 թվականը:

  2. Մանկական զարգացման կենտրոն բացելու համար առանձին լիցենզիաներ հարկավոր չեն, իսկ մնացած փաստաթղթերի համար գրանցում եք ԱՁ կամ ՍՊԸ, ընտրում եք հարկատեսակը, որով պետք է աշխատեք, և սկսում եք աշխատել:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *