Մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրեր

Alla.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ հուշեք, եթե նախկինում մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերը որոշելիս կիրառվում էր 2,33 գործակիցը, կարո՞ղ ենք այժմ նույն տրամաբանությամբ կիրառել 1,67 գործակից /20օր:12ամիս/, թե պարզապես հաշվեմ 2 օր`յուրաքանչյուր ամսվան: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրեր

  1. Կարծում եմ պետք է կիրառվի 1,67 գործակիցը, այլապես կստացվի մեկ տարվա համար ոչ թե 20, այլ 24 օր:

    0
  2. Չի կարելի օրինակ փետրվարը և օգոստոսը հաշվել 1.67-ով: Ավելի ճիշտ կլինի ստանալ յուրաքանչյուր ամսվա գործակիցը `
    Հունվար 1.70
    Փետրվար 1.54
    Մարտ 1.70
    Ապրիլ 1.64
    Մայիս 1.70
    Հունիս 1.64
    Հուլիս 1.70
    Օգոստոս 1.70
    Սեպտեմբեր 1.64
    Հոկտեմբեր 1.70
    Նոյեմբեր 1.64
    Դեկտեմբեր 1.70

    0
  3. Հարգելի Դավիթ,
    Խնդրում եմ գրեք, թե ինչպես եք ստացել այս գործակիցները և թե ինչպես պետք է կատարվի վերջնահաշվարկ: Օրինակ, աշխատողը ազատվում է 24.09.2010-ին և նա ընդունվել է աշխատանքի 12.04.2010թ., իսկ աշխատավարձը կազմում է 45000 դր.:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *