Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Խնդրում եմ, եթե ժամանակ գտնեք օգնելու համար կապ կարող եք հաստատել lil.baghdasarian շնիկ gmail.com-ի միջոցով:

Tigran

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը որոշելու համար տվյալները թերի են:
Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը հաշվարկելու նպատակով սովորական բաժնետոմսերի թիվը պետք է լինի այդ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվը: 20. Տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թվի օգտագործումը արտացոլում է այն բանի հնարավորությունը, որ տվյալ ժամանակաշրջանի ընթացքում բաժնետիրական կապիտալի մեծությունը փոփոխվել է ժամանակի տարբեր պահերին ավելի շատ կամ ավելի քիչ թվով բաժնետոմսերի շրջանառության մեջ լինելու արդյունքում: Տվյալ ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի կշռված միջին թիվը իրենից ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի սկզբում շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի թիվը ճշգրտված այդ ժամանակաշրջանի ընթացքում հետ գնված կամ թողարկված սովորական բաժնետոմսերի թվով բազմապատկված ժամանակային կշռող գործակցով: Ժամանակային կշռող գործակիցը բաժնետոմսերի շրջանառության մեջ գտնվելու օրերի թիվն է բաժանած հաշվետու ժամանակաշրջանի օրերի թվի վրա. կշռված միջինի խելամիտ մոտարկումը շատ դեպքերում տեղին է: Նայեք այս լինկով, իսկ ձևակերպումների համար նայեք պլանի 311, 312 ու մյուս հաշիվները: