Միջին աշխատավարձի հաշվարկ

Լիաննա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել այս հարցում. աշխատողս ֆիզից ֆիզ է գնում, միջինը հաշվարկելու համար ի՞նչ գումար ենք վերցնում, իր նախկին տարիֆիկացիայի թիվը, թե՞ նվազագույնը (32500):

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Միջին աշխատավարձի հաշվարկ

  1. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

    0
  2. Ի դեպ, այդ տասներկու ամիսների ընթացքում վճարված եկամուտի մեջ ներառվում են նաև վճարված անաշխատունակության նպաստները:

    0
  3. Խնդրում եմ ասել, արդյո՞ք միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ ընդգրկվում են այն ամիսները, երբ անձը իր հաշվին արձակուրդի մեջ է եղել համաձայն իր դիմումի կամ այդ ամիսներից որևէ մեկում ընդամենը 5 օր է եղել վճարովի արձակուրդում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *