Միջին աշխատավարձի հաշվարկ

Մելինե․

Բարև ձեզ։ Դիցուք ժամավճարով աշխատող անձի աշխատավարձը 1 ժամվա համար 2 000 դրամ է, այսինքն պահպանված է ժամավճարի նվազագույնը (ամսական կազմում է 50 000 դրամ)։ Հիմա այս աշխատողին արձակուրդային հաշվելիս միջին աշխատավարձի հաշվման կարգը կասե՞ք պարզ: Էլի պիտի 104 000 հիմք վերցնել, թե՞ 50000։ Տարբեր կարծիքներ են բոլոր տեղերում: Շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանվի:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

օրենքի դրույթը այդ դեպքի համար սա է
ԱՕ հ.195
7. Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Մելինե
Մելինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ պատասխանների համար, աշխատողի վերջին 12 ամսվա աշխատավարձը եղել է 50000: օրինակով կգրեք հասկանամ:
50000* 12 / 12= 50 000 սա միջիմ ամսականը
50000*12/ 300ժամի=2000 միջին ժամային
2000* 20 օր= 40 000
էապես?

Tigran
Tigran
2 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

այո ,ըստ այս կանոնի,բայց պահումները ներառելով

4. Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:

Մարիաննա
Մարիաննա
2 տարի առաջ

Բարև Ձեզ, Մելինե: Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:
Այն դեպքում, եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Մելինե
Մելինե
2 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Շնորհակալ եմ պատասխանների համար, աշխատողի վերջին 12 ամսվա աշխատավարձը եղել է 50000: օրինակով կգրեք հասկանամ:
50000* 12 / 12= 50 000 սա միջիմ ամսականը
50000*12/ 300ժամի=2000 միջին ժամային
2000* 20 օր= 40 000
էապես?