Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության ժամանակ

Կարինե.

Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության ժամանակ

  1. Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է լրացուցիչ անաշխատունակության թերթիկ, վերջինիս հիման վրա կատարվում է հաշվարկ և վճարվում, փաստորեն, երկրորդ անգամ:

    0
  2. ՀՀ Աշխատանքային օրենսգիրք, Հոդված 172.

    Հղիության և ծննդաբերության արձակուրդը
    1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
    1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
    2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
    3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

    Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *