Նպաստի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք այս հարցում:

Ես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից հրաժարվել եմ և գնացել աշխատանքի: 3,5 ամիս (15.12.2011թ.-02.04.2012թ.) աշխատելուց հետո նորից անցել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի (02.04.2012թ.-19.08.2012թ.): Իսկ մինչև առաջին հղիությունս աշխատել եմ 5 ամիս (01.10.2010թ.-01.03.2011թ.): Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք այդ երկու աշխատանքային ամիսները (3,5 և 5) գումարվում են իրար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ժամանակ:

Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Նպաստի հաշվարկ

  1. Հարգելի գործընկեր, համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի`
    Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսների ընթացքում ստացված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով:
    Սույն կետով սահմանված եկամտում հաշվառվում է`
    1) սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները,
    2) ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

    Այսինքն` Ձեր դեպքում դա կլինի 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ստացած աշխատավարձը: Եթե այդ գումարի մեկ տասներկուերրորդը փոքր է 32 500-ից, ապա որպես միջին աշխատավարձ պետք է վերցնել 32 500-ը:

    Մաղթում եմ թեթև հղիություն և բարեհաջող ծննդաբերություն:

    Շուշան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *