Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Սիրանուշ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք.
1) ես ուզում եմ ընդունել աշխատանքի աշխատողին 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպես ես պետք է ձևակերպեմ աշխատանքային պայմանագիրը` կրճատ աշխատաժամանակ, թե՞ կես դրույք, թե շաբաթական ինչ որ թիվ պետք է գրեմ:
2) կարո՞ղ է ծառայություն մատուցող ՍՊԸ-ի տնօրենը ստանալ 40 000, թե՞ պետք է ապահովվի մինիմալ աշխատավարձը: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել աշխատանքային պայմանագրում:

Խնդրում եմ ինձ օգնեք:
Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

  1. Հարգելի Սիրանուշ, պարզապես սահմանեք ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատանքային շաբաթ կամ օր (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդված): Այս դեպքում` օրենքը թույլ է տալիս, աշխատողին վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ:

    0
    1. Իսկ այդ դեպքում չպե՞տք է արդյոք պահպանել “Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին” Օրենքի Հոդված 2-ի պահանջը, այսինքն պահպանել նվազագույն ժամավճարի շեմը:

      0
      1. Ձեր նշածը վերաբերում է կրճատ աշխատաժամանակին (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված):

        0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *