Շահաբաժինների 5 % հարկման մասին օրենքի հոդված

Հայկ.

Բարև Ձեզ: Խնդրեմ, կհուշե՞ք՝ շահաբաժինների 5% հարկման մասին օրենքի հոդվածը 2018թ. հունվարի 1-ի՞ց է մտել ուժի մեջ: Այսինքն՝ եթե 2017թ. հունիսին հայտարարագրվել են, իսկ դեկտեմբերին վճարվել են նախորդ տարիների կուտակված շահաբաժինները, ապա, կարծեմ, հարկման ենթակա չեն: Կխնդրեմ օրենքի հղում անել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 150. Եկամտային հարկի դրույքաչափերը
8. Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով:
150-րդ հոդվածի 8-րդ մասը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից, որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:

Հայկ

Բայց Հարկային օրենսգրքի “Անցումային դրույթներ” բաժնում չկա այդ մասը, որը հաստատում է, որ 150 հոդվածի 8-րդ կետը 2020թ. հունվարի 1-ից է մտնում ուժի մեջ: Կխնդրեմ հուշեք՝ որտե՞ղ կարդամ այդ մասը:

Արթուր

Բարև Ձեզ։
Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինների մասով, ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող շահաբաժինների վրա:
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների վրա՝ անկախ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարված շահաբաժինների վրա:

Արթուր

Ալլայի մեկնաբանությունը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների՝ նախկինում 10 % դրույքաչափը 5 %-ով փոխարինելուն՝ համաձայն ՀՕ-68-Ն օրենքին։

Հայկ

Շատ շնորհակալ եմ օգնելու համար:

Anushik

ՀՀ ՀՕ, հոդված 444, մաս 7․
Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված, իսկ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինների՝ եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից, որպես շահույթի բաշխում` մասնակցի ստացած շահաբաժինների վրա: