Շահութահարկի և սոցիալական վճարի պարտավորություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն գործում է շրջհարկով, էլեկտրական մոնտաժման աշխատանքներ է իրականացնում, կան գրանցված երկու աշխատող և տնօրեն։ Հարցս հետևյալն է՝ բացի աշխատավարձերի հարկերից, շրջանառության հարկից բացի, պե՞տք է ամեն ամիս 5 000 դրամ սոցիալական վճար և 5 000 դրամ շահութահարկ վճարվի։ Նախապես շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Բարև Ձեզ, Գայանե։ Տվյալ դրույթը տարածվում է ԱՁ-ների և նոտարների վրա․

ՀՕ հոդված 125․

Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Nerses
Nerses
2 տարի առաջ

Ոչ, չեք վճարում, քանի որ ՍՊԸ է։

Tigran
Tigran
2 տարի առաջ

դա ԱՁ ներին է վերաբերում , որոնք գործում են շրջհարկի դաշտում

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

ՍՊԸ-ն, որն գործում է շրջհարկով՝  ամեն ամիս 5 000 դրամ սոցիալական վճար և 5 000 դրամ շահութահարկ չի վճարում։ Դա վերաբերվում է շրջհարկով գործող ա/ձ-ներին։

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Դա միայն Ա/ Ձ ին է վերաբերում։