Շրջանառության հարկի հաշվարկ

Ռուբ․

Բարև ձեզ։ Իմ ընկերությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում։ Ես գնում եմ գերաններ հարկային հաշիվներով և ունեմ ծառայությունների մատուցման պայմանագիր սղոցարանների հետ, որոնք սղոցում են գերանները և ստանում տախտակ։ Ես այդ տախտակը վաճառում եմ ընկերություններին։ Հիմա ես պետք է շրջանառությունս հարկեմ որպես արտադրություն 3,5%՞ , թե՞ 5%՝ նվազեցնելով ձեռք բերածս փայտանյութի արժեքը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

Պետք է շրջանառությունը հարկվի որպես մեծածախ առևտուր 5%, քանի որ մշակման փուլը պատվիրակում եք այլ սուբյեկտներին, որոնք արտադրական գործուննեություն են իրականացնում:

Ռուբ
Ռուբ
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան, իսկ հումքի գծով կատարած ծախսերի 4 տոկոսը նվազեցման ենթակա՞ է այդ պարագայում։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Ռուբ

Այո, քանի որ դա առևտուր է։