Արդյո՞ք երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի որպես արտադրություն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է.
1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: իսկ սպանդանոցը ձերն է, թե՞ օգտվելու եք ծառայությունից, գործունեությունը կդիտվի որպես առևտուր՝ մեծածախ կամ մանրածախ, դա արտադրություն չէ:
Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Բուծելը գյուղ. արտադրություն է, մորթը դա ծառայություն է՝ սեփական կամ վճարովի, սակայն վաճառքը դա առևտուր է: Նման խնդիր եղել է Բանդիվան կաթի հետ ու ՊԵԿ-ը առարկել է գրելով, թե որ մասը, ինչ գործունեություն պետք է դիտարկել:

Ալլա

1 Առևտուր՝ G47.22.1 Մսի մանրածախ առևտուր կամ G46.32.1 Թարմ մսի մեծածախ առևտուր
2 Արտադրություն՝ A01.46.0 Խոզերի բուծում

Արամ

Շնորհակալ եմ: Ուղղակի մի հարց. Տիգրան ջան, եթե ես վաճառում եմ փաստացի իմ սեփական արտադրանքը որպես գործունեություն դա կդիտվի՞ առևտուր:

Tigran

Այո, հենց Բանդիվանի դեպքը տենց է եղել, իրենք էլ են բուծում ու հենց դրամ մասին է եղել պատմությունը:

Anushik

Տիգրանի նշած Բանդիվան կաթի նախադեպային որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.