Ո՞վ է փոխարինում տնօրենին արձակուրդի ընթացքում

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ՍՊԸ-ն ունի միայն տնօրեն և բանվորներ: Տնօրենի արձակուրդի ընթացքում պարտականությունների կատարման հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, և եթե հնարավոր է նաև հրամանի ձև ուղարկեք:

Շնորհակալություն:

4 մեկնաբանություն - “Ո՞վ է փոխարինում տնօրենին արձակուրդի ընթացքում

  1. Տնօրենին կարող է փոխարինել կազմակերպության աշխատակիցներից մեկը՝ տնօրենի հրամանով, իսկ հրամանի հատուկ ձև նախատեսված չէ, այն միայն պետք է շարադրվի պաշտոնական ոճով:

  2. Համաձայն հրամանի, որը հանդիսանում է ներքին ակտ և հատուկ ձև չունի, տնօրենի պարտականությունները արձակուրդի ընթացքում կատարում է բանվորներից մեկը:

  3. Եթե չկա փոխտնօրեն կամ տնօրենի օգնական, տնօրենը պարտավոր է պաշտոնը լքելուց կամ արձակուրդ գնալուց առաջ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար (Ժ.Պ.):

  4. Տնօրենի կողմից նշանակված ժպ-ն, իսկ իր բացակայության դեպքում հատուկ նշանակված ժպ-ն՝ ըստ պաշտոնի հաջորդ բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *