Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում

Մարտին.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ առանձնահատկություններ կան ոչ ռեզիդենտին աշխատանքի ընդունելու դեպքում: Նա ունի սոց. քարտ, սակայն չունի ՀՀ անձնագիր: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ: Եվ ինչպե՞ս է հարկվում ոչ ռեզիդենտի ստացած աշխատավարձը:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում

  1. ՀՀ օրենքը եկամտահարկի մասին
    Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

    1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հետևյալ չափերով`
    Եկամտի տեսակը`
    ապահովագրությունից ստացված ապահովագրական
    հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց
    ստացված եկամուտներ 5%

    ռոյալթիներ, տոկոսներ, գույքը վարձակալության
    տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ
    և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված
    եկամուտներից). ինչպես նաև հայաստանյան աղբյուրներից ստացված
    այլ եկամուտներ 10%
    սոցիալական վճար կատարում եք 3%

    0
  2. Բարև Մարտին:
    Անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնում եք, քանի որ սոց վճար պահվում է, աշխատավարձն հաշվակելիս ուղղակի 32500 դրամ անձնական նվազեցում չի կատարվում:

    0
  3. Անպայման պետք է կացության քարտ ունենա, և աշխ. պայմանագիրը կնքեք որոշակի ժամկետով` մինչև կացության քարտի վավերականության ժամկետի լրանալը: Աշխատավարձից նույն հարկերն եք պահում, ոնց որ մյուսներինը, միայն անձնական նվազեցում չեք կատարում (32500):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *