Որքա՞ն է լինելու նպաստի գումարը

Մարի.

Մեկ տարվա կտրվածքով միջին ամսական աշխատավարձս կազմում է 180.000 ՀՀ դրամ, տարվա ընթացքում երկու անգամ ստացել եմ 150.000 ՀՀ դրամ: Անաշխատունակության թերթիկը տրված է 26.04.11թ.-12.09.11թ. համար: Որքա՞ն է լինելու նպաստի գումարը (հաշվարկը, հարկվու՞մ է, թե՞ ոչ): Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Որքա՞ն է լինելու նպաստի գումարը

  1. Հարգելի Մարի, ես քո գրած ժամանակահատվածից հասկացա, որ դա հղիության և ծննդաբերության նպաստն է, որը 01.12.10թ. հարկվում է եկամտահարկով, իսկ նպաստի չափը որոշվում է հետևյալ կարգով՝ (5*32500/21)*140:

    0
  2. Նախ ասեմ, Նարեկ, դու սխալ ես, ոչ թե 140 օր, այլ այդ օրերին բաժին ընկնող աշխատանքային օրերով:
    Հոդված 11.Վարձու աշխատողին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստը
    1. Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար:
    Isk Ekamtaharki hrahangum ka fiz ardzakurdi hashvarkman orinak.
    Դիտենք հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))` 64,5 հազ. դրամ:
    Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5×10%):
    2011թ. հունվարի 14-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (100,0+65,0)` 165,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (165,0-(3,0+32,5))` 129,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(129,5-80,0)x20%)` 17,9 հազ. դրամ:
    Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 11,45 հազ. դրամը (17,9-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար-մայիս ամիսներին (հունիս ամսվանը վերաբերող նպաստի գումարը` 15,0 հազ. դրամը չի գերազանցում անձնական նվազեցումը` 32,5 հազ. դրամը) վերաբերող նպաստի գումարներից ելնելով հարկվող եկամուտը և եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (փետրվար)` 125,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (125,0-32,5)` 92,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(92,5-80,0)x20%)` 10,5 հազ. դրամ.
    – համախառն եկամուտ (մարտ)` 155,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (155,0-32,5)` 122,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(122,5-80,0)x20%)` 16,5 հազ. դրամ,
    – համախառն եկամուտ (ապրիլ)` 140,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (140,0-32,5)` 107,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(107,5-80,0)x20%)` 13,5 հազ. դրամ,
    – համախառն եկամուտ (մայիս)` 150,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (150,0-32,5)` 117,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(117,5-80,0)x20%)` 15,5 հազ. դրամ:
    2011թ. հուլիսի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունիս ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. հունիս ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունիս ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (15,0+130,0)` 145,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,9 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (145,0-(3,9+32,5))` 108,6 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(108,6-80,0)x20%)` 13,72 հազ. դրամ:
    Քանի որ նպաստից եկամտահարկ չի հաշվարկվել, ապա աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 13,72 հազ. դրամը:
    Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 67,45 հազ. դրամ (11,45+10,5+16,5+ 13,5+15,5):
    Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (100,0+650,0=750,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45+67,45=73,9 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (73,9 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունիս ամսվա հաշվարկված աշխատավարձը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (13,72 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 2-րդ եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունիս ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունիսին հաշվարկված եկամտահարկը (13,72 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.07.2011թ. (ներառյալ):
    Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:

    0
  3. Բարև ձեզ։ Ես մեկ տարի և մեկ ամիս է աշխատում եմ և հունվարի վերջ պետք է գնամ ֆիզարձակուրդ։ Ստանում եմ 76 000դր։ Լսել եմ, որ արձակուրդային գումարի չափը կապ ունի ստաժի հետ, դա այդպե՞ս է արդյոք։ Եվ ևս մեկ հարց`ես 2անգա՞մ եմ գումար ստանալու,այսինքն` հունվարին, երբ գնամ արձակուրդ և ապրիլին, երբ բալիկը ծնվի: Խնդրում եմ, աշխատավարձիս չափը հաշվի առնելով կասեք, թե որքան գումար պետք է ստանամ։ Կանխավ շնորհակալ եմ։

    0
  4. Բարև ձեզ: Ես աշխատել եմ 2014թ. սեպտեմբերի 1-ից – 2015թ. սեպտեմբերի 17-ը: Ֆիզ. արձակուրդում եղել եմ մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը: 2017թ. հունվարի 16-ից նորից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Խնդրում եմ, ասացեք` իմ այս ֆիզ. արձակուրդը ինչպե՞ս պետք է հաշվարկվի:

    0
  5. Բարև ձեզ, ես աշխատել եմ 3 տարի, աշխատավարձս կազմել է 80 000 դրամ (մաքուր աշխատավարձ), այնուհետև 2 ամիս չեմ աշխատել, հետո նորից աշխատել եմ, հիմա պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Կարո՞ղ եք ասել` ես մոտավորապես ինչքա՞ն եմ ստանալու գումար:

    0
  6. Բարև ձեզ: Ինձ ո՞վ կարող է հստակ պատասխանել` մայրության նպաստը պետության հաշվի՞ն է, թե՞ գործատուի: Խնդրում եմ հղում տալ օրենքին: Կանխավ շնորհակալություն:

    0
  7. Բարև ձեզ, ես աշխատում եմ մոտ 5 տարի, ստանում եմ 73 հազ. դրամ մաքուր աշխատավարձ, 109 հազ. դրամ կեղտոտ, ստանում եմ նաև տարին մեկ անգամ աշխատավարձի չափով պարգևավճար, խնդրում եմ կասե՞ք` իմ մայրության և հղիության նպաստի չափը։

    0
  8. Բարև ձեզ, խնդրում եմ ասել` ֆիզից ֆիզ գնալու դեպքում նպաստի գումարն ինչպե՞ս են հաշվում: Նախապես շնորհակալություն:

    0
  9. Բարև ձեզ: Ես աշխատում եմ սեպտեմբերից և հղիության 5-րդ ամսում եմ: Գրանցված աշխատող եմ: Ինձ հետաքրքիր է իմանալ` ֆիզ. արձակուրդի ժամանակ ՍՊԸ-ն սոց. վճարումներ անելու՞ է, թե՞ ոչ: Աշխատավարձս կազմում է 75 000 դրամ: Պայմանագրով` 77.900 դրամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *