Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան

Քնարիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան

  1. Աշխատավարձի հատուցման պահանջի վրա հայցային վաղեմություն չի տարածվում, հետևաբար, դիմել դատարան կարող եք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդված:

  2. Հարգելի Քնարիկ,

    Բացի ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 30-րդ հոդված 3 մասի կիրառելի է նաև պահանջ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 411.
    Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար

    1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *