Վերջնահաշվարկ

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. աշխատողին տրամադրվել է ամենամյա նվազագույն արձակուրդ և ելնելով անհրաժեշտությունից հետ է կանչվել։ Դա եղել է 2018 թվականին։ Օրենքով սահմանված կարգով աշխատողը ստացել է աշխատավարձ և այլն, իսկ չօգտագործած օրերը (15 օր) մինչ օրս չի օգտագործել, չի միացվել հաջորդ արձակուրդներին և ոչ մի ձևով չի օգտագործվել աշխատողի կողմից։ Հիմա լուծվելու է աշխատանքային պայմանագիրը։ Ասացեք խնդրեմ` այդ 15 օրը հաշվարկվու՞մ է որպես վերջնահաշվարկ և վճարվում, թե՞ ․․․․։ Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Այո, պարտադիր պետք է հաշվարկեք և վճարեք պայմանագիրը լուծվելու դեպքում։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այդ 15 օրը պետք է հաշվարկվի վերջնահաշվարկում որպես տարր և վճարվի հաշվարկի մյուս տարրերի գումարի հետ:

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Համաձայն ԱՕ-ի 170 հոդվածի 2-րդ կետի <>

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: