Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Զառա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ 2015թ. աշխատել եմ հագուստի խանութում, աշխատավարձս 2 տարի եղել է 2 500 դրամ, մեկ տարի անց՝ 3 000, ևս մեկ տարի անց՝ 4 000 և ոչ միանգամ չեմ գնացել արձակուրդային: 2020-ի հուլիսի 17-ին վեճի պատճառով դուրս եմ եկել, չսպասելով սահմանված 15 օրը: Քանի որ մոտ 2 ամիս է ձգձգում են աշխատավարձս տալուց՝ մեկնաբանելով, որ դեռ չեն կատարել վերջնահաշվարկը: Կխնդրեմ ասեք՝ մոտ ինչքա՞ն վերջնահաշվարկ ունեմ ստանալու: Նախապես Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

  1. Նախ Ձեր հարցով գոնե դիմեք առողջապահական ու աշխատանքի տեսչություն, եթե գրանցված աշխատող եք հանդիսացել, իսկ վերջնահաշվարկի գումարը Դուք արդեն վաղուց պետք է ստացած լինեիք՝ հուլիս ամսվա ընթացքում:

    1+
    1. Դե իրենք մեկնաբանում են, երբ կանենք հաշվարկ մենք կտեղեկացնենք, ես զգուշացրել եմ, որ անցել է 2 ամիս և մի քանի օրվա ընթացքում, եթե չտան պատասխան կդիմեմ համապատասծան մարմիններին, որ հարցին տան լուծում: Անչափ շնորհակալ եմ:

      0
  2. Ձեր գրած տվյալները թերի են։ Պետք է ասեք հնգօրյա շաբաթ է եղել, թե՝ վեցօրյա, Ձեր գրված աշխատավարձից պարզ չի դա հաշվարկվածն է, թե՝ մաքուրը: 2015թ. ո՞ր ամսից եք աշխատել, ո՞ր ամիսներից է փոխվել աշխատավարձի չափը։

    1+
    1. Հարգելի Ալլա, աշխատանքի անցել եմ 2015 թվականի նոյեմբերի 10-ից 2 500 դրամ աշխատավարձով: Ներկա պահին ձեռքիս տակ ունեմ այն տվյալները, փաստաթղթերը, որոնք անընդհատ փոփոխվելուց ստորագրել եմ: 2019թ. հոկտեմբերի 1-ից սահմանվել է նոր աշխատավարձի դրույքաչափ 94 302 դրամ: 2020-ի փետրվարի 1-ից գանձապահի պաշտոն 4 000 դրամ՝ հարկերը պահելուց հետո 108 725: Աշխատանքը 7 օր և ավել էր հիմնականում կախված աշխատանքի բնույթից: Անչափ շնորհակալ եմ:

      0
  3. Հարգելի Զառա,
    Նախ ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել և հետո տրամադրվել միայն և միայն աշխատողի համաձայնությամբ, սակայն այն չի կարող տրամադրվել 18 ամսից հետո:
    Վերջնահաշվարկի հետ կապված պետք է նշեք 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով եք աշխատել:
    Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

    1+
    1. Շնորհակալ եմ հարցիս անդրադառնալու համար: Իսկ եթե ես սահմանված 15 օրը չեմ ներկայացել մինչ նոր աշխատակից գտնելը, որը ևս իրենց մեղքով էր, ինձանից դրա համար գումար կպահե՞ն, և շատ կխնդրեմ ասեք՝ եթե էլի ձգձգեն ասելով՝ դեռ չենք արել վերջնահաշվարկը, չնայած անցել է 2 ամիս, որտե՞ղ կարող եմ դիմել և բողոքել: Նախապես շնորհակալ եմ:

      0
  4. Հարգելի Զառա, եթե Ձեր հարցին լուծում չտան՝ կարող եք դիմել հաշտարարի գրասենյակ կամ հարցը լուծել դատական կարգով, բայց երկրորդը շատ ժամանակ է պահանջվելու: Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ:

    0
  5. Կարծում եմ Ձեր գումարի չվճարման պատճառը անձնական կոնֆլիկտն է, այլապես վերջնահաշվարկը կվճարվեր մի քանի օրվա ընթացքում։ Այս դեպքում սպասելն անիմաստ է, ճիշտ կանեք դիմեք աշխատանքի տեսչություն:

    0
  6. Բարև Ձեզ, հարգելի Զառա:

    Աշխատանքային օրենսգրքի հոդված 264. Աշխատանքային վեճեր քննող մարմինը

    1. Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

    2. Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են սույն օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով:

    3. Աշխատանքային վեճերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն: Սույն օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային վեճերը կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը նույն հոդվածով սահմանված ժամկետում: Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում աշխատողի աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:

    Հոդված 265. Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը

    1. Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

    Դուք իրավունք ունեիք բողոքարկելու երկու ամսվա ընթացքում: Որքան գիտեմ՝ Փաստաբանների պալատում յուրաքանչյուր հինգշաբթի իրականացվում է անվճար խորհրդատվություն, ճշտեք՝ գուցե օրը փոխել են, դիմեք նրանց, Ձեր ազատման օրը գործատուն պետք է արդեն վճարեր Ձեր աշխատավարձը և չօգտագործված արձակուրդի հատուցումը:

    Դուք կուտակել եք մոտ 112 օր արձակուրդ (վեցօրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում): Վերջին 12 ամսվա ընթացքում Ձեր ստացած բոլոր վճարները գումարեք իրար, բաժանեք 12-ի, եթե բոլոր ամիսներին վճարվել եք, բյուլետենի մեջ չեք եղել, իսկ եթե եղել եք, հանեք այդ ամիսը և ուղղակի բաժանեք 11-ի, կստանաք միջին ամսական գումարը, հետո բաժանեք 25-ի (վեցօրյայի դեպքում), կստանաք միջին օրականը և բազմապատկեք 112-ով:

    0
  7. ՀՀ ԱՕ հոդված 112.
    1. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
    2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
    3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *