Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել

  1. Կարող եք դուրս գրել և՛ ճշգրտող հարկային հաշիվ, և՛ չեղյալ հայտարարել, սակայն տվյալ գումարը ճանաչվել է եկամուտ և ծախս տարբեր կողմերի համար, այդ 10 ամսվա փաստաթղթերի փոփոխման հետևանքով պետք է ԱԱՀ-ի միասնական հաշվետվություններն էլ փոփոխվեն և էլի շատ փաստաթղթեր:

  2. Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Այս մասը գրավոր համաձայնությամբ է, կա նման փաստաթուղթ: Չէ որ կան հարկային հետևանքներ երկու կողմի համար էլ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *