Չվճարվող արձակուրդի տրամադրում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, աշխատողն ընդունվել է մեզ մոտ համատեղության կարգով, հիմա չվճարվող արձակուրդ է ուզում, կարո՞ղ ենք տալ, թե՞ պետք է միաժամանակ հիմնական աշխատատեղից էլ վերցնի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Չվճարվող արձակուրդի տրամադրում

  1. Հարգելի Ֆլորա,
    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
    Հոդված 176. Չվճարվող արձակուրդ
    1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է.
    1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը
    2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի քան 30 օր տարվա ընթացքում
    3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր
    4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս 3 օրից
    2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
    Իսկ ինչ վերաբերվում է հիմնական աշխատավայրից միաժամանա՞կ վերցնի, թե`ոչ, կարծում եմ..
    Հոդված 99 Համատեղությամբ աշխատանք
    3. Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա ՎՃԱՐՈՎԻ արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:
    Այստեղ չվճարվող արձակուրդի մասին ասված չէ:
    Լավ կլիներ մյուս հաշվապահները ևս հարցի այս 2-րդ մասի վերաբերյալ հայտնեին իրենց կարծիքը: Ինձ ևս հետաքրքիր է:

    0
  2. Բարև ձեզ: Չվճարվող արձակուրդը տարվա մեջ տրամադրվում է 60 օր: Հնարավո՞ր է այդ 60 օրը տրամադրել միանվագ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *