Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Հերմինե.

Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

  1. Մեկ տարվա ընթացքում 120 բացակայից ավել չեք կարող դնել, էստեղ ըստ իս պետք է ազատել հետո նորից ընդունել:

    0
  2. Դուք պետք է անորոշ ժամկետով դադարեցնեք գործունեությունը, ազատեք աշխատանքից։ Վերսկսելուց հետո նորից ընդունեք։

    1+
  3. Մասնավոր հատվածում հասնում է 60 օր չվճարվող արձակուրդ, Դուք այդքանն էլ օգտագործել եք: Եթե լրիվ օգտագործել եք, ապա ազատեք, նորից կընդունեք, հասկանում եմ՝ մասնագետ չկորցնելու խնդիր կա:

    0
  4. Տարվա ընթացքում անընդմեջ 120 օր է, ընդհատումներով՝ 140 օր, եթե սպառվել են, ցավոք, պիտի ազատեք աշխատանքից, այլ տարբերակ չեմ տեսնում:

    0
  5. Դուք բոլորդ ասում եք, որ պետք է ազատի, բայց Հերմինեն նշում է, որ գործատուն չի կարող ազատել, քանի որ չի կարող վճարել, ազատելուց պետք է կատարել վերջնահաշվարկ, որը պետք է վճարվի ազատման օրը։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *