Սուրճի վաճառքի գործունեություն

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք սուրճի ապարատը, ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի: Մարզում է, կարո՞ղ է միկրոյով աշխատել: 2-րդ հարցս, եթե շրջհարկով աշխատի՝ կարո՞ղ եմ ձեռք բերված հումքը ըստ ֆակտուրաների նվազեցնել:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Սուրճի վաճառքի գործունեություն

  1. Ձեր ներկայացված հարցի պարագայում /2 հարց/ պետք է աշխատեք շրջ. հարկով, որպեսզի ձեռք բերված հումքի արժեքը նվազեցնեք:

    0
  2. Եթե մարզում եք գործում, բայց ոչ առևտրի իրականացման կենտրոնում, ապա կարող է գործել միկրոյի դաշտում, եթե գործելու եք շրջհարկի դաշտում, ապա կարող եք հումքի ձեռք բերման փաստաթղթերով նվազեցնել ծախսերը 4 տոկոսի չափով:

    0
  3. 1. Մարզում միկրոյով կարող եք։
    2․ Շրջ․ հարկով աշխատելու դեպքում հաշիվ ապրանքագրով ձեռք բերումները կարող եք նվազեցնել 4%, բայց ոչ ավել քան շրջանառության 1․5%:

    0
  4. Դուք պետք է վճարեք պետական տուրք: Չեք կարող հարկվել ոչ միկրոյով, ոչ էլ շրջհարկով:
    Քանի որ տվյալ գործունեությունը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների կազմի մեջ է մտնում:

    1+
    1. Ներսես ջան, կարդացի օրենքը պետ. տուրքի մասին՝ ավտոմատների քանակի և բազային տուրքի եռապատիկի արտադրյալի չափով, այսինքն՝ ամսական 3 000 դրամ պետք է վճարեմ պետ. տուրք: Բա շրջանառությունս ինչպե՞ս է երևալու: Ես գիտեմ, որ ձեռք բերված հումքով կարող եմ նվազեցնել, այդ դեպքում ո՞ր դաշտում եմ աշխատելու: Խնդրում եմ ավելի պարզ նշեք, շնորհակալ եմ:

      0
      1. Հարգելի Գայանե.
        Նշված դեպքում կարող եք գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, վճարելու եք միայն պետական տուրք, նվազեցում չկա, մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնել հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության տվյալ տեսակի մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

        1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *