Սպասասրահ կամ սրճարան բացելու վերաբերյալ

Էվելինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես վարձել եմ տարածք և նկարչական խմբակ եմ բացել, աշխատում եմ որպես ինքնազբաղ: Տարածքը առանց պայմանագրի է վարձակալած: Էլի սենյակ կա, որը ուզում եմ որպես սպասասրահ կամ սրճարան օգտագործել ծնողների համար և ուզում եմ սուրճ, թեյ, խմորեղեն վաճառել: Ունեմ նաև որպես միկրո գրանցված խմորեղենի արտադրություն: Կարող եմ արդյո՞ք չգրանցել:
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Սպասասրահ կամ սրճարան բացելու վերաբերյալ

  1. Եթե ցանկանում եք սրճարան կազմակերպել, ապա դա հանրային սննդի գործունեություն է ու միկրոյի համակարգում չի կարող գործել: Նկարչական խմբակը կարող է գործել գրանցվելով որպես միկրոբիզնես, սակայն, եթե գրել եք, որ ունեք միկրոյով խմորեղենի արտադրություն, ուրեմն գրանցվել եք գոնե որպես անհատ ձեռնարկատեր, ու պետք է գրանցված լինեք սննդի անվտագության ծառայությունում, հանրային սննդի դեպքում էլ պետք է գրանցվել այնտեղ: Լավ կլիներ մի քիչ հստակ ներկայացնիք իրավիճակը, հակասական տվյալներ եք ներկայացրել:

  2. Չգրանցել չեք կարող, քանի որ Ձեր խմորեղենի արտադրությունը այդ տարածքում չի գտնվում։ Սրճարանը հանրային սնունդ է համարվում և միկրոյի դաշտում չի կարող գործել։

  3. Չեք կարող միաժամանակ հանդիսանալ որպես ԱՁ՝ խմորեղենի արտադրության մասով, և որպես ինքնազբաղ՝ նկարչական խմբակի մասով: Եթե փաստացի գործունեություն եք ծավալում Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս, ապա 3 գործունեությունն (խմորեղենի արտադրություն, նկարչական խմբակ, սրճարան) էլ կարող եք իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *