Վարձակալության վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից ունի վարձակալած հիմնական միջոց՝ ավտոմեքենա՝ անհատույց: Տվյալ պարագայում ի՞նչ առանձնահատկություններ կան:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Վարձակալության վերաբերյալ

  1. Գույքահարկը ո՞վ է վճարելու, ԱՊՊԱ-ի ծախսը ո՞վ է վճարելու, այս կարգի և մյուս հարցերը ամրագրվա՞ծ են պայմանագրով, եթե ոչ, ապա պետք է հստակեցնել:

    0
  2. Ոչ մի առանձնահատկություն, բավական է ունենաք վարձակալության պայմանագիր, որտեղ նշված լինի անհատույց օգտագործման մասին, բայց անպայման նշված լինի, թե ընթացիկ և սպասարկման ծախսերը ում կողմից են կատարվելու:

    0
  3. Պայմանագրում նշված պետք է լինի, թե ով է պարտավորվում մեքենայի սպասարկման համար, եթե դուք եք՝ ուրեմն գույքահարկի հաշվետվությունը և վճարումները պետք է կատարեք։

    0
  4. Պետք է լինի պայմանագիր և հստակ նշված լինի մեքենայի սպասարկման, հարկերի գանձման և համանման հարցերի կարգավորման մասին:

    0
  5. Գույքի անհատույց օգտագործման վերաբերյալ դրույթները շարադրված են ՔՕ-ի 36-րդ գլխում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *