Վերջնահաշվարկ

Hayk.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք` եթե աշխատակիցը մոտ երեք ամիս աշխատելուց հետո ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, նրան վերջնահաշվարկ տալուց արձակուրդային հաշվարկվու՞մ է:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Ոչ: Վերջնահաշվարկը տրվում է չգնացած արձակուրդի համար, իսկ արձակուրդ հասնում է 6 ամիս աշխատելուց հետո միայն:

  2. Հարգելի Հայկ, այո, ազատվելու դեպքում կուտակված արձակուրդայինները 3 ամսվա համար վճարվում են:

  3. Հարգելի Վիկտորյա, բայց մյուս դեպքում էլ օրենքն ասում է, որ աշխատակիցը կարող է արձակուրդ գնալ 6 ամիս աշխատելուց հետո: Իսկ կարո՞ղ եք հղում անել, թե որ օրենքում կա այդ մասին, և այդ դեպքում ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը:

  4. Արձակուրդ կարող է գնալ այն աշխատակիցը, ով 6 ամիս աշխատել է տվյալ կազմակերպությունում: Հետևաբար 3 ամսվա աշխատողը արձակուրդային չի ստանում:

  5. Վերջնահաշվարկ հասնում է 3 ամսվան հասնող արձակուրդային օրերի չափով, այս դեպքում կազմում է 5 օր:

  6. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալում` տնօրենը աշխատել է 01.04.2012թ մինչև 19.04.2012թ, և աշխատավարձը կազմել է 25125 դրամ, ինչպե՞ս հաշվարկեմ վերջնահաշվարկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *