Վերջնահաշվարկ

Մելինե.

Բարև Ձեզ: Վերջնահաշվարկ հաշվելիս, եթե միջին ամսական աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, և աշխատողը աշխատում է կես դրույք աշխատաժամանակով, այդ դեպքում էլ ենք վերցնում նվազագույնը, թե՞ կեսը նվազագույնի:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Վերջնահաշվարկ

  1. Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

  2. Վերցնում եք տվյալ պահին գործող նվազագույն աշխատավարձը կամ ժամային տարիֆի դրույքի նվազագույն չափը։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *