Աշխատանք համատեղությամբ

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Կա հիմնական աշխատավայր և համատեղում: Համատեղում կլորակը դրվում է այստեղ, իսկ դրույքը, այսինքն նորմալ և ոչ նորմալ տևողությունը, արդեն ըստ փաստացի աշխատածի (այսինքն հիմնական վայրում կարող է և կես դրույք լինել):

Ալլա

Մեկ տեղում պետք է նշեք հիմնական, մյուս տեղում համատեղությամբ, բայց պարտադիր չէ , որ հիմնական տեղում ունենա 8 ժամյա գրաֆիկ, իսկ մյուս տեղում օրինակ կես դրույք։

Tigran

Մեկում պետք է լինի հիմնական, մյուսում համատեղությամբ:

Մելինե

Իսկ այդ դեպքում շաբաթական 40 ժամից ավել չի՞ լինում, եթե մի տեղում օրը 8 ժամ է աշխատում, մյուսում օրը՝ 4 ժամ:

Ani Barseghyan

Հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Էմիլի

Երկրորդ հաստիքը կամ աշխատավայրում է միայն նշվում համատեղելի և նշվում է շաբաթական քանի ժամ է աշխատանքի ներկայանլու: Հիմնական առաջին աշխատավայրը մնում է անփափող 8 ժամյա գրաֆիկով, իսկ երկրորդում արդեն պետք է գրեք թե քանի ժամ է աշխատելու:

Արա

Մի տեղում նշեք հիմնական, մյուս տեղում համատեղությամբ, կախված ժամերի քանակից: