Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան.

Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն… Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
PA

Ունեմ երկար տարիների փորձ շինարարական ոլորտում, կատարողական ակտի առկայությունը պարտադիր է: Ծառայությունները, աշխատանքները համարվում են կատարված, եթե առկա է կատարողական ակտը: h.accntnt շնիկ gmail.com

Դավիթ

Իմ կարծիքով, եթե գոյություն ունի Կապալի պայմանագիր, որտեղ նշված են մանրամասն կատարվող աշխատանքների օգտագործվող նյութերի և այլնի վերաբերյալ, ապա պարտադիր չէ ունենալ կատարողական ակտ, որովհետև գոյություն ունի աշխատանքների և ծառայություների կատարման դուրս գրված հարկային հաշիվ, որտեղ իմ կարծիքով նշված կլինեն կատարված այն աշխատանքները և օգտագործված նյութերը, որը ի սկզբանե նախատեսված է եղել պայմանագրով: Իսկ եթե տեսուչը ուզում է կատարողական ակտ որպես մի թղթի կտոր, ապա դա կարելի է ուղղակի սարքել և ներկայացնել վերջինիս:

Արթուր°

Հարկային տեսուչը չի կարող տուգանել ակտի բացակայության համար, սակայն տվյալ տաս միլիոն(այդ թվում ԱԱՀ-ն)հ/ֆ-ի գծով կպահանջի ծախսը հիմնավորող փաստաթուղթ, որն էլ այս դեպքում կատարողական ակտն է, այլապես ամբողջ գումարից շահութահարկ կհաշվարկի և տարբերության վրա ակտ կգրի՝ իր տույժ տուգանքով: Նախապես նյութածախսը ճշգրիտ որոշել և ամբողջությամբ նշել պայմանագրում շինարարության մեջ, կարծում եմ, ուղղակի հնարավոր չէ:

Դավիթ Ասատրյան

Շնորհակալ եմ կարծիքների համար: Արթուր ջան, նախ ծախսը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանել է ՀՀ կառավարությունը 525 որոշմամբ, որտեղ գրված է, որ այդպիսիք են համարվում հարկային հաշիվը, հաշիվ-ֆակտուրան, կատարողական ակտը և այլն… Նախ քննարկենք այն Գնորդի համար, հետո Վաճառողի համար:
Գնորդը, այսինքն, ԱԼՖԱ ՍՊԸ-ն ունի ստացված հարկային հաշիվ` տաս միլիոն դրամ, ուստի կարող է շահութահարկի հաշվարկում այն ցույց տալ ծախս, կարծում եմ շենքի ամորտիցացիայի ձևով, հասկանալի է որ ձեռք բերման գինը կլինի առանց ԱԱՀ: Այ եթե Վաճառողը չտար հարկային հաշիվ, բայց տար կատարողական ակտ, ապա այդ դեպքում նույնպես կարող է այն ցույց տալ, այս դեպքում ԳՆՈՐԴԻ համար հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանալու կատարողական ակտը: Այսինքն, եթե կա հաշիվ , ապա կատարողականը երկրորդ պլան է մղվում, ԳՆՈՐԴԻ համար:

Հիմա Վաճառողի համար:
Հիշենք 525 որոշումը, ծախս է համարվում հարկային հաշիվը, հաշիվ-ֆակտուրան…
Վաճառողը կամ Կապալառուն այդ գործը անելու համար ձեռք է բերել հումք-նյութեր, փոխանցումով, համաձայն խանութների տված հաշիվների: Այդ հաշիվները, իհարկե առանց ԱԱՀ, հանդիսանում են ծախսը հիմնավորող փաստաթղթեր, այսինքն, կատարողական ակտը ծախսի առումով վերաբերում է միայն մյուս կողմին` ԳՆՈՐԴԻՆ, այն էլ եթե չկա հաշիվ: ՎԱՃԱՌՈՂԸ չի կարող ծախս ձևակերպել առանց գնումները հավաստող փաստաթղթերի:

Հիմա կոնկրետ դարդ ու ցավի մասին:
Որոշ տեսուչներ վերցնում են կատարողականը և համեմատում գնումների հետ: Հետո սկսում են մեղադրանքները. գնել ես տանձ, վաճառել ես խնձոր, այսինքն եթե կատարողականում տանձ չկա, ուրեմն ծախսը անհիմն է, դե շարունակությունը գիտեք…

Հարց նորից: Եթե ես հարկային տեսուչին ասեմ, որ կատարողական ակտ չունեմ (սա նշանակում է, որ գնել եմ տանձ, վաճառել եմ տանձ), ապա ի՞նչ հոդվածով նա ինձ պետք է տուգանի:

Արթուր°

Սա արդեն ծավալուն հարց է դառնում: Նայեք, որքանով ես գիտեմ, Բետա ՍՊԸ-ն չի կարող հաշիվ չներկայացնել, քանի որ այդ դեպքում ԱԼՖԱ ՍՊԸ-ն կարող է իրեն ուղղակի գումար էլ չփոխանցել, քանի որ կատարողական ակտը վճարման պահանջ չի ներկայացնում, հ/ֆ-ն ներկայացնում է: Իհարկե նաև ԱԱՀ օրենքի 18 հոդվածում էլ ասվում է, որ ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման:

Ինչ վերաբերվում է Կապալառուին (Բետա ՍՊԸ), ապա, ճիշտ է, նա ունի շինանյութերի ձեռքբերման հաշիվներ և/կամ ՀԴՄ-ներ, որնոք մեր համար ծախսը հիմնավորող փաստաթուղթ են, բայց չէ՞ որ մենք չենք կարող ձեռքբերված նյութերը ծախսագրել ձեռքբերման պահին, դրանք պետք է պահվեն մեր պահեստում այնքան ժամանակ, մինչև մենք ոչ ծախսը հիմնավորող փաստաթղթով հիմնավորենք դրանց օգտագործումը շանարարական աշխատանքներում:
Այսինքն կատարողական ակտի բացակայության դեպքում հարկային տեսուչը մեր նյութերը (կամ դրանց մի մասը) կարող է դիտել չօգտագործված` որպես պահեստում պահվող մնացորդ, մեր ծախսերը պակաս է հաշվում => շահութահարկը աճում է (իր տույժ տուգանքով):

Դավիթ Ասատրյան

Ստացվում է, որ ՀՀ կառ 525 որոշումը կոպեկ չարժի՞, եթե չկա կատարողական ակտ: Այդ որոշման մեջ կա նաև պահեստի ելքի անդորրագիր /կամ պահանջագիր կամ ելքի ֆակտուրա կամ բեռնագիր և այլն/, որը նույնպես համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ: Քննարկենք կոնկրետ դեպք. գնել եմ ցեմենտ հուլիսին, որի համար կա հաշիվ-ֆակտուրա, օգոստոսին պահեստի ելքի անդորրագրով ուղարկել եմ շինհրապարակ ասենք կեսը, մյուս կեսը սեպտեմբերին նույնպես պահեստի ելքի անդորրագրով: Հոկտեմբերի սկզբին հարկային հաշիվ եմ դուրս գրել և ներկայացրել պատվիրատուին /ի միջի այլոց, կարծում եմ, որ ծառայությունների մատուցման հարկային հաշիվը պետք է ունենա ոչ թե մատակարարման ամսաթիվ, այլ մատակարարման ժամանակահատված, չէ՞ որ աշխատանքը մի օրում չի կատարվում/: Կատարողական ակտ չեմ ներկայացրել, քանի որ ոչ ինքն է ուզում, ոչ էլ ես:
Հիմա հարց. այդ ցեմենտը կարո՞ղ եմ ծախսագրել և ո՞ր ամսին:

Lusine

Եթե խնդրեմ` կարո՞ղ եք ասել` որտեղի՞ց կարող եմ վերցնել կատարողական ակտի օրինակ:

Աննա

Այո, ինձ էլ է պետք կատարողական ակտի օրինակ, կասե՞ք` որ կայքից կարող եմ բեռնել: