Փաստաթղթերի կազմում

Lili.

Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Փաստաթղթերի կազմում

  1. Բարև Ձեզ: Կուզենայի իմանալ` իմ նշածներից որն է մտնում հաշվապահի պարտականությունների մեջ: Ինձ ասել են, որ կադրերով էլ ես պետք է զբաղվեմ: Ու եթե կարելի է, կասե՞ք, թե ես հիմա նոր հիմնարկի համար ինչ գրքեր պիտի վարեմ ու անպայման հրամանո՞վ պիտի անցնեմ այդ գրքերը վարելուն, թե՞ ուղղակի սկսեմ լրացնել: Ու եթե հնարավոր է, խնդրում եմ գրեք mklili շնիկ rambler.ru հասցեին` հարկ լինելու դեպքում Ձեզ դիմելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

  2. Սիրելի Լիլի,
    մարդկանց աշխատանքի ընդունելիս սկզբում կնքում են աշխատանքային պայմանագրեր, որտեղ պետք է նշվեն աշխատանքի վերաբերյալ բոլոր մանրամասները,այնուհետև այդ պայմանագրի հիման վրա ընդունել անհատական իրավական ակտ` հրաման ,որն էլ պետք է գրանցել Անհատական իրավական ակտերի հաշվառման մատյանում/ այլ խոսքով հրամանագրքում/:Լավ կլինի կարդաս ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84,85 հոդվածները , իսկ ավելի լավ աշխատելու համար անհրաժեշտ է այդ օրենսգիրքն հանգամանորեն ուսումնասիրել, որպեսզի ճիշտ կարողանաս կազմել աշխատանքային ժամանակացույցեր և տաբել:Ընկերությունը պետք է ունենա նաև ներքին կարգապահական կանոններ, որտեղ պետք է հստակեցվեն աշխատանքային կարգապահությանը վերաբերվող մի շարք հարցեր: Օրինակ ` աշխատանքի սկիզբը և ավարտը, հերթական արձակուրդի տրամադրման կարգը, գիշերային աշխատանքի և արտաժամյա աշխատանքի հավելավճարների չափը , ընդմիջման տրամադրման պայմանները և այլ շատ հարցեր:
    Տարբեր մատյաններ կարող ես վարել առանց հրամանի: Իսկ կարգապահական կանոնները պետք է ընդուվեն և հաստատվեն մասնակիցների ժողովում:
    Ընկերությունը պետք է ունենա նաև ներքին իրավական ակտերի մատյան , որտեղ պետք է հաշվառվեն ոչ կադրային մնացած հրամանները:
    Ճիշտ աշխատելու համար պետք է ուսումնասիրես նաև ՀՀ օրենքը ՍՊԸ-ների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *