22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Տնօրենը արդեն իսկ պետռեգիստրի թղթերի համաձայն նշված է, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվել տնօրեն։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում 2021-ի փետրվարի ամսաթիվը լրացրեք:

Ռուբ
Ռուբ
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ ի՞նչ գումարի չափով է տուգանք հասնում։ Իսկ հարկավո՞ր չէ աշխատանքի ընդունման դիմում գրել և հրամանին դա կցել, հիմք նշելով դա, թե՞ արդեն իսկ անհրաժեշտություն չկա հրամանի հիմնավորում տալ, քանի որ կան պետռեգիստրի թղթերը։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Ռուբ

Ի՞նչ տուգանք, ինչի՞ համար։ Հարկավոր չէ աշխատանքի ընդունման դիմում գրել և հրամանին կցել, պետռեգիստրի թղթերը բավարար են։

Knarik Hokhanyan
Knarik Hokhanyan
5 տարի առաջ

Տնօրենի գրանցումը որտե՞ղ է եղել՝ Պետ.ռեգիստրու՞մ, ուրեմն պետք է աշխատանքային պայմանագիր կազմեիք 2021թ. փետրվարին, հրաման տայիք, որ հիմնադիրների որոշման հիման վրա նշանակվում է տնօրեն, գրանցման հայտ ներկայացնեիք….սակայն քանի որ չեք արել, այսօր տվեք հայտ, որ վաղը անցնում է իր պարտականությունների կատարմանը, նշանակեք աշխատավարձ և կնքեք պայմանագրեր:

karine
karine
5 տարի առաջ

Աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվը պետք է համապատասխանի հայտի ամսաթվին։ Սակայն ինչպես հասկացա դուք հայտ չեք ներկայացրել։ Առաջիկա աշխատանքային օրը հայտը ներկայացրեք։ Եթե աշխատավարձ չեք վճարել փետրվարից սկսած, ապա պայմանագրի և հրամանի ամսաթվերը համապատասխանացրեք հայտին։