Փաստաթղթեր

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մեկ կամ երկու տարի և նրան փոխարինող չլինելու դեպքում արձակուրդ չեն ուղարկել, ի@նչ փաստաթղեր պետք է լրացվեն այդ դեպքում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Փաստաթղթեր

  1. Հարգելի Սյուզի, պետք է ուղարկեք արձակուրդ: Դրամական փոխհատուցումը արգելվում է, մյուս կողմից կողմերի համաձայնությամբ արձակուրդը կարող է տեղափոխվել հաջորդ տարի (ԱՕ, հոդված 167): Հարց է մնում միայն, թե քանի տարի կարող է տեղափոխվել: Լսենք ուրիշների կարծիքները:

    0
  2. Համաձայն եմ Կարենի հետ ամբողջությամբ, որ պետք է պարտադիր ուղարկել արձակուրդ:
    Սակայն, եթե աշխատողն ինքն է արձակուրդից չօգտվելու ցանկություն հայտնել (կարելի է հենց այդպիսի բովանդակությամբ փաստաթուղթ կազմել), ապա այդ չօգտագործած արձակուրդի հատուցումը կվճարվի նրան այն ժամանակ, երբ աշխատանքային պայմանագիրը կլուծվի:

    0
  3. Եթե աշխատողը չի գնացել արձակուրդ տվյալ տարում,ապա նորմատիվ իրավական ակտ եք գրում,որ աշխատողի ցանկությամբ արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի,իսկ աշխատողն էլ ստորագրում է դրա վրա և գրում ծանոթացա և որևէ առարկություն չունեմ:Որևէ սահմանափակում չկա,թե քանի տարի աշխատողը իրավունք ունի տեղափոխել արձակուրդը:

    0
  4. Սյուզի հիմա ամբողջ Հանրապետությունը անցել է պայմանագրով աշխատելու մեթոդին ու պատասխանատու չէ անցած տարիների չօգտագործված արձակուրդի համար, բացառությամբ, եթե նա գրավոր դիմել է արձակուրդը մյուս տարի տեղափոխելու մասին, բայց պետք է անպայման գնա, իսկ փոխհատուցում չի հասնում: Ու դրա համար ոչ մի նոր փաստաթուղթ չի լրացվում:

    0
  5. Դուք ինքներդ հրաման կազմեք,որի մեջ գրված լինի որ աշխատողի ցանկությամբ արձակուրդը տեղափոխում եք հաջորդ տարի,հրամանի ներքևում էլ տվյալ աշխատողը գրում է ծանորացա և որևէ առարկություն չունեմ ու ստորագրում է:Դա ինչ որ հատուկ ձև չի,դուք ինքներդ պետք է կազմեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *