Փաստաթղթեր

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մեկ կամ երկու տարի և նրան փոխարինող չլինելու դեպքում արձակուրդ չեն ուղարկել, ի@նչ փաստաթղեր պետք է լրացվեն այդ դեպքում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
16 տարի առաջ

Համաձայն եմ Կարենի հետ ամբողջությամբ, որ պետք է պարտադիր ուղարկել արձակուրդ:
Սակայն, եթե աշխատողն ինքն է արձակուրդից չօգտվելու ցանկություն հայտնել (կարելի է հենց այդպիսի բովանդակությամբ փաստաթուղթ կազմել), ապա այդ չօգտագործած արձակուրդի հատուցումը կվճարվի նրան այն ժամանակ, երբ աշխատանքային պայմանագիրը կլուծվի:

Նաիրա
Նաիրա
16 տարի առաջ

Եթե աշխատողը չի գնացել արձակուրդ տվյալ տարում,ապա նորմատիվ իրավական ակտ եք գրում,որ աշխատողի ցանկությամբ արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի,իսկ աշխատողն էլ ստորագրում է դրա վրա և գրում ծանոթացա և որևէ առարկություն չունեմ:Որևէ սահմանափակում չկա,թե քանի տարի աշխատողը իրավունք ունի տեղափոխել արձակուրդը:

Լիլիա
Լիլիա
16 տարի առաջ

Սյուզի հիմա ամբողջ Հանրապետությունը անցել է պայմանագրով աշխատելու մեթոդին ու պատասխանատու չէ անցած տարիների չօգտագործված արձակուրդի համար, բացառությամբ, եթե նա գրավոր դիմել է արձակուրդը մյուս տարի տեղափոխելու մասին, բայց պետք է անպայման գնա, իսկ փոխհատուցում չի հասնում: Ու դրա համար ոչ մի նոր փաստաթուղթ չի լրացվում:

Սյուզի
16 տարի առաջ

Անչափ շնորհակալ եմ բոլոր տրված պատասխանների համար

Սյուզի
16 տարի առաջ

hargeli Naira ete hnaravor e xndrum em bereq iravakan akti orinak kam aseq te vortex kaoxx em gtnel ajn

Նաիրա
Նաիրա
16 տարի առաջ

Դուք ինքներդ հրաման կազմեք,որի մեջ գրված լինի որ աշխատողի ցանկությամբ արձակուրդը տեղափոխում եք հաջորդ տարի,հրամանի ներքևում էլ տվյալ աշխատողը գրում է ծանորացա և որևէ առարկություն չունեմ ու ստորագրում է:Դա ինչ որ հատուկ ձև չի,դուք ինքներդ պետք է կազմեք:

Սյուզի
16 տարի առաջ

SHAT SHNORHAKAL EM HARGELI NAIRA