Փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ

Տաթև․

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը մատուցում է փափուկ կահույքի քիմմաքրման ծառայություններ, եթե գրանցվի որպես ԱՁ-ը, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել՝ միկրոյով, թե՞ շրջհարկով, և ի՞նչ հարկեր պետք է վճարի, և կարո՞ղ է հաշիվ գրել այն կազմակերպություններին, ում մատուցում է ծառայությունը։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

կարող է աշխատել շրջհարկով, շրջհարկը եռամսյակային հասույթից 5 տոկոս,5000 սոցվճար ամսեկան, 5000 շահութահարկ ամսեկան,դրոշմանիշային նվազագույնը տարեկան 18000, այո կարող է հաշիվ գրել այն կազմակերպություններին, ում մատուցում է ծառայությունը։ 

Nerses
Nerses
1 տարի առաջ

Նախնական կարող եք աշխատել միկրոյի դաշտում, տարեկան 18,000 դրոշմանիշային կվճարեք։

Hayk
Hayk
1 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Կներեք, իսկ եթե օրինակ մի քանի ամիս է աշխատել և դադարեցրել է գործունեությունը, միևնույն է 18000 պիտի վճարի, թե՞ ըստ աշխատած ամիսների քանակի։

Nerses
Nerses
1 տարի առաջ
Ի պատասխան  Hayk

Ամեն դեպքում պետք է վճարեք 18,000 դրամ։

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Եթե մի քանի ամիս է աշխատել և դադարեցրել է գործունեությունը, ապա դրոշմանիշային վճարը կատարում է համաձայն շրջանառության՝ ըստ սադղակի, աշխատած ամիսների քանակը նշանակություն չունի։ Այսպես ըստ շրջանառության՝
մինչև 2 400 000 – 18000 դրամ
2 400 001 մինչև 6 000 000 – 24000 դրամ
6 000 001 մինչև 12 000 000 – 48000 դրամ
12 000 001 և ավելի – 120000 դրամ

Hayk
Hayk
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Շնորհակալություն

Արմեն
Արմեն
1 տարի առաջ

Եթե միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատեք, Ձեր գրած հաշիվները դիմացի կազմակերպության համար ծախսը նվազեցնող փաստաթուղթ չի համարվի: