Փափուկ կահույքի քիմ. մաքրում

Արման.

Բարև Ձեզ,
Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք որպես ֆիզ. անձ գրանցվել միկրոյի տակ և հարկեր չվճարել /Հավելված 3, 11 կետ․ Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար/։ Եթե կանխիկ եք աշխատելու, պետք է ունենաք ՀԴՄ, եթե անկանխիկ` ուրեմն պետք է համակարգով դուրս գրեք հաշիվներ։

Tigran

Կարող եք ԱՁ գրանցվել ու գործել միկրոյի համակարգում ու կվճարեք միայն դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից, ՀԴՄ պետք է կանխիկով գործարքների համար:

Ներսես

Մատուցելու եք ծառայություն, կարող եք միկրոյի դաշտում աշխատել, մինչև տարեկան 24 մլն դրամը, կարող եք ծառայության հաշիվ դուրս գրել, աշխատել փոխանցումով, այդ դեպքում հդմ-ի կարիք չի լինի:

Karine

Կարող եք գործել միկրոյի դաշտում։ Հարկերից ազատված կլինեք։ Կարող եք աշխատել միայն փոխանցումով, եթե ՀԴՄ չեք ուզում գնել։ Կարող եք աշխատել կանխիկով, այդ դեպքում պետք է ՀԴՄ ձեռք բերել։ Տարեկան շրջանառությունից ելնելով կվճարեք դրոշմանիշային վճար։