Փոխարինող աշխատակցի մայրության նպասստ

Բավական․

Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է օգոստոսի սկիզբը, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է օգոստոս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա, քանի որ նույն ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
17 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

փոխարինող աշխատողը ևս իրավունք ունի մայրության նպաստ ստանալու, դրա արդյունքում փոխարինողի հետ հարաբերությունները չեն դադարում,չի ազատվում, հիմնական աշխատողը կարող է հանգիստ գալ իր գործին,

Անի
Անի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ, կներեք իսկ գործատուն ինչ հիմքով է փոպարինողին պահում աշխատանքի մեջ և տրամադրում ֆիզ արձակուրդ, եթե հիմնականը վերադարձել է և փոխարինողի պայմանագիրը ավտոմատ լուծարվում է քանի որ դիմումը որոշակի ժամկետով է սահմանված։
Գործատուն մի հաստիքի տակ այսինքն երկու աշխատող է պահելու՞

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Անի

այո 2 աշխատող, բայց մեկը աշխատավարձ է ստանալու, մյուսը օգտվելու է իր մայրության իրավունքը օգտագործելու հնարավորությունը,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Չկա օրենքի այնպիսի կարգավորում, որ ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանալ։

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4, մաս 4.
Մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)…
Հոդված 16, մաս 2.
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Տվյալ դեպքում փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է, մայրության նպաստը պետք է հաշվարկել մինչև հիմնական աշխատողի վերադառնալու օրը:
Հարգելի Բավական, ի՞նչ տեսակի պայմանագիր է կնքված փոխարինող աշխատողի հետ, կարծում եմ՝ որոշակի ժամկետով պայմանագիր, հետևաբար պետք է առաջնորդվել վերը նշված օրենքի հոդվածով:

Բավական
Բավական
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Իսկ եթե ես գնում եմ ֆիզ արձակուրդ այն ամսում որ ամսում որ հիմնական աշխատողը վերադարձել է գոծի, էտ դեպքում կստանամ ?

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

«Մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)»:
Տվյալ դեպքում փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է: Օրինակ՝ եթե փոխարինող աշխատողը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ, և 30 օրից իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է, այսինքն՝ հիմնական աշխատողը վերադառնում է, ապա մայրության նպաստը հաշվարկվում է 30 օրվա համար:

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

կստանաք

Բավական
Բավական
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն եթե ես ֆիզ արձակուրդ գնացել եմ օգոստոսի 2 ին և հիմնական աշխատողը վերադարձել է օգոստոսի 19 ին ես ընդամենը ստանալու եմ այդ 17 օրվա համար բուլետին գումար????

Բավական
Բավական
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

ԵՒ օգոստոսի 19 ից ազատվում եմ մեխանիկորեն աշխատանքից, խնդրում եմ պարզաբանել կա նման հստակ օրենք??

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

ոչ իրավունք չունեն ազատելու, քանի դեռ 140 օրը չի լրացել ,

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

Հարգելի Բավական, վերը նշել եմ օրենքը և օրենքի կետը:

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

ստանալու եք ձեր լրիվ գումարը,140 օրվա համար

Բավական
Բավական
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Ինձ պատասխանում են որ դուք ընդամենը 17 օրվա գումար կարող եք ստանալ ?, օրենքի փոփոխություն է տեղի ունեցել

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

չի կարող այդքան լինել, թող հիմնավորեն, դուք պետք է 140 օրվա գումար ստանաք, եթե արձակուրդ էլ կա մնացած դրա օրերն էլ հետո կարող եք օգտվել

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ
Ի պատասխան  Բավական

Օրենքում փոփոխություն չի եղել, պարզապես Ձեզ ընդունել են աշխատանքի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով՝ հիմնական աշխատողին փոխարինելու նպատակով, իսկ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից):

Անի
Անի
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարիաննա

Իսկ գործատուն կարող է որոշակի ժամկետով պայմանագիրը փոխել անորոշ ժամկետով և տվյալ փոխարինող աշխատողին տրամադրել ֆիզ արձակուրդ՞,