Մայրության նպաստ փոխարինող աշխատակցի համար

Ռազ․

Բարև ձեզ, հաշվապահներ ջան։ Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է ապրիլի վերջ, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է մայիս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա այն պատճառաբանությամբ, որ 1 ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

մայրության նպաստը բոլոր աշխատողների համար է, կապ չունի հիմնական թե փոխարինող,

Ռազ

Տիգրան ջան, այսինքն՝ եթե մայրության նպաստ գնալու նույն ամսում հիմնական աշխատակիցը վերադառնում է, փոխարինողը ստանու՞մ է։

Tigran

այո փոխարինողը ստանում է, եթե անգամ չհամընկեն այդ ամիսները,

Լուսինե

+

Մարիաննա

Բարև Ձեզ: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 4, մաս 4.
Մայրության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի՝ օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից)…
Հոդված 16, մաս 2.
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստը հաշվարկվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Տվյալ դեպքում փոխարինող աշխատողի պայմանագրի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է, մայրության նպաստը պետք է հաշվարկել մինչև հիմնական աշխատողի վերադառնալու օրը: