Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

Գայանե Հակոբյան.

Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի:

Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում

  1. Բարև Ձեզ, Գայանե: Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում սոց. վճար 3 %, ինչպես նաև գործատուի սոց. վճար չի պահվում: Պահում եք գումարի 10 %-ը և մինչև հաջորդ ամսվա 15-ը փոխանցում: Իսկ տարվա վերջում տվյալ անձի համար ներկայացվում է եկամուտների հայտարարագիր: Անձնական նվազեցումը կատարվում է այդ ժամանակ:

  2. Համաձայն եկամտահարկի մասին oրենքի 21 հոդվածի 1 կետի «ա» ենթակետի` 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն oրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի):

  3. Հարգելի Գայանե, եթե Դուք այդպես վարվեք, ապա շատ կսխալվեք: Քաղաքացիաիրավական պայմանագրից միայն 3 % չի պահվում, մնացածը նույնն է, ինչ սովորական աշխատողինը (եկամտահարկ, գործատուի սոց. վճար):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *