Քանի՞ օր հետո գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը

Սարգիս.

Բարև Ձեզ, եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը լրանալուց հետո չի գալիս աշխատանքի, քանի՞ օր հետո ըստ օրենքի /խնդրում եմ նշեք ԱՕ հոդվածը/ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Քանի՞ օր հետո գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը

  1. ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
    1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
    9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
    Հոդված 123.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու
    Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:

    1. Եթե աշխատողը չի ներայանում աշխատանքի և դիմում չի ներկայացնում, ապա կարող եք առանց ծանուցելու ՀՀԱՕ 113 հոդվածի, և 123 հոդվածի համաձայն ազատել աշխատանքից երեխայի խնամքի արձակուրդը լրանալու հաջորդ օրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *