Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

Ani.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

  1. Ֆինանսական վարձակալության կամ լիզինգի պայմանագրի դեպքում միանգամից օգտագործած հիմնական միջոցը չի կարող սուբյեկտը դուրս գրել իր հաշվեկշռից: Միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն գործառնական վարձակալության պայմանագիր կնքելով չի ստանում եկամուտ, այլ վարձակալական վճար, այդ պայմանագրից վճարները պետք է ներկայացվեն իրացման շրջանառության վերաբերյալ տարեկան հաշվետվությունում:

    0
    1. Այսինքն, կազմակերպությունները առանց բանկի միջնորդության կարող են կնքել լիզինգի պայմանագիր, բայց ինչու՞ չեն կարող օգտագործված ակտիվի մասով կազմել։ Էդ դեպքում ո՞նց հասկանամ Դտ 146 կտ 111 ձևակերպումը։ Իսկ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն, այսինքն՝ չի հանդիսանում հարկային գործակալ և իր փոխարեն հարկը հաշվարկում և վճարում է ֆիզ. անձը կամ այլ հարկման դաշտում գտնվող կազմակերպությունը։ Իսկ եթե երկուսն էլ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են էդ դեպքում, որ կողմի վրա է ընկնում այդ պարտականությունը:

      0
  2. ՀՀՀՀԱ 17. «Վարձակալություն» ստանդարտ
    Վարձակալությունը լինում է 2 տիպի’
    1. Ֆինանսական վարձակալություն, որի դեպքում վարձակալին են փոխանցվում ակտիվի սեփականության գրեթե բոլոր ռիսկերն ու օգուտները: Սեփականության իրավուսքը պայմանագրային ժամկետի վերջում կարող է փոխանցվել կամ չփոխանցվել:
    2. Գործառնական վարձակալություն, երբ, ըստ էության, վարձակալին չեն փոխանցվում սեփականությանը հատուկ բոլոր ռիսկերը և օգուտները:
    Այսպիսով՝ ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել երկու կազմակերպությունների միջև:
    Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից):

    0
  3. 1. Ֆինանսական վարձակալության ժամանակ ակտիվը անցնում է հաջորդ կողմին դրա գումարը մարելուց հետո: Դուք չեք կարող հաշվեկշռից դուրս գրել:
    2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Հաշվի առեք, որ աշխատում եք միկրոյով և պետք է չգերազանցեք 24 մլն դրամի շրջանառությունը:

    0
  4. Եթե հանդիսանում եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, ապա դուք չեք հանդիսանում հարկային գործակալ: Վարձատու ֆիզ. անձը հաշվետվություն պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը և վճարի առաջացող հարկային պարտավորությունները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *