Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Բարև Ձեզ:

Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար:

Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին:

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

  1. Առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար կարող եք տարածքային հարկայինում գրանցվել որպես ֆիզ.անձ հարկ վճարող: Ոչ, հնարավոր չէ դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն: Եկամտային հարկ 23 տոկոս, 2021-ից 22 տոկոս, սոց. վճար 5 տոկոս: Կարելի է պարբերաբար գոնե խորհրդատվություն ստանալ հարկային հաշվառման հարցերի հետ կապված, քանի որ օրենքներ ու կարգեր են փոփոխվում, որոնց մենք տեղյակ ենք լինում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *