ԱԱՀ դեբետային մնացորդ

Վահան.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը կուտակել է ԱԱՀ դեբետային մնացորդ ԱԱՀ զրոյական գործարքների հաշվին: Ինչպե՞ս է այդ գումարները ետ ստանալու կարգը: Նախապես շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Դիմում եք Հարկային մարմին, և 226-ում կուտակած դեբետային մնացորդը փոխանցում են միասնական հաշվին։ Կարող եք կանխիկացնել կամ վճարել մյուս հարկերը։ Համենայն դեպս եթե ունենաք հարկային պարտավորություններ, առաջին հերթին ավտոմատ կմարվեն այդ հարկերը։ Իհարկե սկզբում ստուգում են կուտակված դեբետային մնացորդի ճշտությունը։

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Դիմում եք ներկայացնում, ուսումնասիրություն են բացում, դրանից հետո եթե ամեն ինչ ճիշտ է նստեցնում են միասնական հաշվին։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքով արձանագրվող՝ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը: Եթե յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պարզեցված ընթացակարգով կամ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

ԱԱՀ-ի վերադարձի էլեկտրոնային դիմում եք ներկայացնում ՊԵԿ, ուսումնասիրություն է իրականացվում եթե ամեն ինչ ճիշտ է լինում գումարը փոխանցում են միասնական հաշվին:

Արմեն
Արմեն
4 տարի առաջ
Ի պատասխան  Նաիրա

Իսկ կներեք կասեք՝ Դիմումը ո՞նց ներկայացնե։